Թրամփն այսօր դուրս կգա Վաշինգթոնի փողոցներ` անձամբ կարգուկանոն հաստատելու

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր անձամբ դուրս կգա Վաշինգթոնի փողոցներ՝ կարգուկանոն վերականգնելու համար։ Նա այս մասին հայտարարել է լրագրող Թոդ Սթարնսի հետ հարցազրույցում։
«Ես այսօր երեկոյան դուրս եմ գալու, կարծում եմ՝ ոստիկանության և, իհարկե, զինվորականների հետ։ Այնպես որ, մենք կկատարենք մեր աշխատանքը։ Ապրի Ազգային գվարդիան, հիանալի աշխատանք է կատարել»,- ասել է Թրամփը։
Օգոստոսի 11-ին Թրամփը հրամայել է Ազգային գվարդիան ուղարկել Վաշինգէոն՝ «օրենքն ու կարգուկանոնը վերականգնելու համար»։ Ավելի վաղ նա ասել էր, որ անօթևան մարդիկ պետք է լքեն Վաշինգթոնը՝ խոստանալով պայքարել քաղաքում հանցագործության դեմ։
Նա նաև հայտարարել է, որ Ամերիկայի մայրաքաղաքում բռնի հանցագործության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում Վաշինգթոնի ոստիկանությունն անցնում է դաշնային վերահսկողության տակ։
Ըստ Թրամփի՝ նա ցանկանում է քաղաքը դարձնել «ավելի անվտանգ և գեղեցիկ, քան երբևէ»։

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
709:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
3809:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
4809:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
5009:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
5709:00
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
11703:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
12002:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
13901:06