Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Մեր երկիրը 120 միլիոն դոլար է կորցրել միայն «կախիչ» օպերացիայի համար»․ Նարեկ Կարապետյան

«Մեր երկիրը 120 միլիոն դոլար է կորցրել միայն «կախիչ» օպերացիայի համար»․ Նարեկ Կարապետյան
64
Այսօր, 17:00

«Մեր երկրի ղեկավարը հայտնի «կախիչ» օպերացիայի ժամանակ դպրոցում քաշեց կախիչը, կախիչը ընկավ, նայեց դպրոցի աշխատանքները, խիստ նկատողություն տվեց պատկան մարմիններին, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին աշխատանքից հեռացրեց։ Այդ խստության արդյունքում մենք ունեցանք մի շատ կարևոր փոփոխություն․ այդ շոուից հետո մի ամսվա ընթացքում մրցույթների գները մի դպրոցի հաշվարկով թանկացան մեկ միլիոն դոլարով»,- իր տեսաուղերձում ասել է գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ երկրի ղեկավարը եկել է և գործարարներին տվել է սխալ իմպուլս՝ ասելով, որ եթե ինչ որ աշխատանք լավ որակի չի արվելու, խառնվելու են ուժայինները։

«Այդ օրվանից հետո մինչև այսօր 128 դպրոցի մրցույթ է տեղի ունեցել։ 128 դպրոցի մեջ մեր երկիրը մոտ 120 միլիոն դոլար փող է կորցրել միայն «կախիչ» օպերացիայի համար»,- հավելել է նա։

«Մեր երկիրը 120 միլիոն դոլար է կորցրել միայն «կախիչ» օպերացիայի համար»․ Նարեկ Կարապետյան