«Զելենսկին անհնար է համարել Ուկրաինայի կողմից Դոնբասի ողջ տարածքը Ռուսաստանին զիջելը». #Reuters

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո անհնար է համարել Ուկրաինայի կողմից Դոնբասի ողջ տարածքը Ռուսաստանին զիջելը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ այդ աղբյուրների՝ մոտ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Զելենսկուն տեղեկացրել է Ալյասկայում կայացած գագաթնաժողովի արդյունքների մասին՝ նշելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը, իբր, «առաջարկել է սառեցնել առաջնագիծը»՝ ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից «Ուկրաինայի զորքերի լիակատար դուրսբերման» պայմանով: Ինչպես նշել է գործակալության աղբյուրը՝ «Զելենսկին ասել է, որ դա անհնար է»: Մեկ այլ հոդվածում Reuters-ը նշում է, որ Զելենսկին «մերժել է այս պահանջը»:
«Washington Post»-ը, իր հերթին, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թրամփի զրույցը Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ, որը հաջորդեց նրանց անձնական զրույցին, «շատ ավելի լարված» էր՝ համեմատած գագաթնաժողովի նախօրեին տեղի ունեցած խորհրդակցությունների հետ։
«New York Times»-ը նախկինում, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը եվրոպացի առաջնորդներին առաջարկել է խաղաղության ծրագիր, որը ենթադրում է Ուկրաինայի կողմից Դոնբասի ամբողջ տարածքի զիջում Ռուսաստանին, այդ թվում՝ ռուսական զորքերի կողմից դեռևս չազատագրված տարածքների։

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
709:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
3809:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
4809:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
5009:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
5709:00
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
11703:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
12002:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
13901:06