Գասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է. «Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Հայ ըմբիշը եզրափակչում առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի չեմպիոն Ահմադ Կոդիրովի նկատմամբ:
Տերտերյանը մեկնարկում 6:2 հաշվով վստահ առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, ապա 3:1 հաշվով հաղթել է Ասիայի Մ20 տարեկանների հաղթող ղազախ մրցակցին: Քառորդ եզրափակչում Տերտերյանն ուժեղ է գտնվել բուլղարացի ըմբիշից, իսկ կիսաեզրափակչում 5։1 հաշվով հաղթել է Հունաստանի ներկայացուցչին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքս Մարգարյանը ևս դուրս է եկել Մ20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ և կպայքարի հաղթողի կոչման համար:
Նախօրեին Հայաստանի թիմից Մ20 ԱԱ-ի արծաթե մեդալին է արժանացել 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը»:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
99327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
35827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
102027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
115026.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42825.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51424.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53624.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53524.10.2026, 10:24