Կոտրած ոտքով 12 օր լեռնագագաթին մնացած լեռնագնացուհուն փրկելու վերջին փորձը կարվի, եթե նա ողջ լինի

Ռուս լեռնագնաց Նատալյա Նագովիցինային փրկելու փորձ կարվի օգոստոսի 25-ին, եթե պարզվի, որ նա ողջ է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի լեռնագնացության ֆեդերացիայից։ Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ 47-ամյա Նագովիցինային գտնելու և օգնելու փրկարարական գործողությունն ընդհատվել է եղանակային պայմանների պատճառով։
«Նրանք կփորձեն փրկել նրան եվրոդրոնով, եթե պարզվի, որ նա ողջ է։ Կախված դրանից՝ կարող է ևս մեկ փորձ արվել Նագովիցինային բարձունքից իջեցնելու համար»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նախկինում հաղորդվել էր, որ ռուս լեռնագնացուհուն Ղրղզստանի Պոբեդա գագաթից տեղափոխելու փորձերը ձախողվել են: Նագովիցինան չի կարողանում շարժվել ոտքի կոտրվածքի պատճառով և գտնվում է Պոբեդա գագաթին օգոստոսի 12-ից՝ մոտ 7200 մ բարձրության վրա գտնվող փոքրիկ հարթակի վրա։ Մի քանի հարյուր մետր ներքևում գտնվում է իտալացի լեռնագնացի մարմինը, որը Նագովիցինայի հետ նույն արշավախմբում է եղել: Իտալացին փորձել է փրկել Նագովիցինային, սակայն մահացել է սառնամանիքի հետևանքով առաջացած ուղեղի այտուցի պատճառով:
Հավելենք, որ տարիներ առաջ՝ 2021 թվականին, Պոբեդա գագաթից 16 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խան-Տենգրի գագաթում, Նատալյան կորցրել է ամուսնուն։ Նա կաթվածահար է եղել 6800 կիլոմետր բարձրության վրա։ Կինը նրա հետ է մնացել մինչև փրկարարների հասնելը։ Սակայն նրանք չեն կարողացել կաթվածահար տղամարդուն իջեցնել։ Տղամարդը մնացել է բարձունքում, իսկ առավոտյան նրան այնտեղ չեն գտել։
Ենթադրվում է, որ նա արձակել է կապը և ընկել անդունդը։ Այդ ժամանակվանից ի վեր Նատալիան երազում էր ստանալ «Ձյունե ընձառյուծ» կրծքանշանը. «Պոբեդա» գագաթը վերջին յոթհազարանոց լեռն էր, որը նրան մնացել էր նվաճելու։ Անցյալ տարի նա արդեն մեկնել էր արշավի, բայց հետ էր կանչվել անբավարար պատրաստվածության պատճառով։ Իսկ այս տարվա գարնանը Նատալիան կոտրել էր ոտքը։
Ավելի վաղ Նատալյային արդեն իսկ մահացած էին հայտարարել, իսկ դրոնից արված կադրերը, որտեղ նա ձեռքով է անում և կենդանության վերջին նշաններն է ցույց տալիս, որոշվել է ուղարկել նրա ընտանիքին:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
1608:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
9902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11000:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
120Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
131Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
128Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
216Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
106Երեկ, 19:18