«Ես ձերբակալվել եմ ֆրանսիական ոստիկանության կողմի սխալի պատճառով». Պավել Դուրով

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովն իր ձերբակալությունը, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, անվանել է ֆրանսիական ոստիկանության կողմից թույլ տրված սխալ։
«Իրոնիան այն է, որ ես ձերբակալվել եմ ֆրանսիական ոստիկանության կողմից թույլ տրված սխալի պատճառով. մինչև 2024 թվականի օգոստոսը նրանք անտեսել են ֆրանսիական և ԵՄ օրենքները և իրենց հարցումները չեն ուղարկել Telegram-ին անհրաժեշտ իրավական ընթացակարգով», - գրել է նա։
Դուրովն ընդգծել է, որ մեկ տարի անց իր դեմ հետաքննությունը չի կարողացել բացահայտել Դուրովի և Telegram-ի մեղքը։ «Մեր մոդերացիայի պրակտիկան համապատասխանում է արդյունաբերական չափանիշներին, և Telegram-ը միշտ արձագանքել է Ֆրանսիայից ստացված բոլոր իրավաբանորեն պարտադիր հարցումներին», - պարզաբանել է նա։
Դուրովի խոսքով՝ իր ձերբակալության միակ արդյունքը Ֆրանսիայի՝ որպես ազատ երկրի, կերպարին հասցված վնասն է։ Նա նաև ասել է, որ ձերբակալությունից մեկ տարի անց ինքը ստիպված է լինում յուրաքանչյուր 14 օրը մեկ վերադառնալ Ֆրանսիա, մինչդեռ բողոքարկման ամսաթիվը դեռևս նշանակված չէ։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
1608:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
9902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11000:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
120Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
131Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
128Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
216Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
106Երեկ, 19:18