««3+3» ձևաչափը Հարավային Կովկասի խնդիրների լուծման առավել արդյունավետ մեխանիզմ կդառնա»․ Փեզեշքիան

740
Երկուշաբթի, 25 օգոստոսի, 2025 թ., 16:24
«3+3» ձևաչափով բանակցությունները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) կդառնան Հարավային Կովկասում առկա խնդիրները լուծելու ավելի արդյունավետ մեխանիզմ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։
«Կարծում եմ, որ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ «3+3» բանակցությունները կդառնան Կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ավելի արդյունավետ և գործուն մեխանիզմ», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակցի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։

«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
509:00
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
11403:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11602:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
13301:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11900:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
125Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
134Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
121Երեկ, 22:24