Ռուբիոն եվրոպացի իր գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորումը քննարկել է Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև եվրոպական դիվանագիտության ղեկավարի հետ, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Կողմերը «համաձայնել են շարունակել դիվանագիտական ջանքերը՝ ուղղված բանակցությունների ճանապարհով ռուս-ուկրաինական պատերազմը երկարաժամկետ ավարտի հասցնելուն», - ասվում է հաղորդագրության մեջ։
CNN-ը նշում է, որ Ռուբիոն «քննարկել է Եվրոպայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ կոալիցիայի աշխատանքը՝ Ուկրաինայի համար անվտանգության հնարավոր երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ»։
Ուկրաինացի նախարար Անդրեյ Սիբիհան X սոցիալական ցանցում հաստատել է, որ Կիևը պատրաստ է «խաղաղությանն ուղղված հաջորդ քայլերին» և «ցանկացած ձևաչափով առաջնորդների մակարդակով հանդիպումներին», - ասվում է հեռուստաալիքի հրապարակման մեջ։

«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
509:00
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
11403:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11602:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
13301:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11900:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
125Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
134Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
121Երեկ, 22:24