«Իրանին հարվածելու համար Իսրայելն օգտագործել էր Իրաքի օդային տարածքը»․ ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը հարձակումներ է իրականացրել՝ օգտագործելով Իրաքի օդային տարածքը։ Այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հակամարտության ընթացքում իսրայելական կործանիչները մուտք են գործել Իրանի օդային տարածք Իրաքի միջոցով կամ հրթիռներ են արձակել Իսլամական Հանրապետության թիրախների վրա՝ օգտագործելով այդ տարածքը։
«12-օրյա պատերազմի ընթացքում Իրաքի օդային տարածքը դարձել է սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակումների միջանցք։ Իսրայելական կործանիչները այն օգտագործել են առանց որևէ խոչընդոտի», - ընդգծում է մամուլի ծառայությունը։
ԻՀՊԿ-ն հավելել է, որ պատերազմի ավարտից հետո Իսրայելը շարունակել է ներթափանցել Իրանի տարածք՝ Իրաքի օդային տարածքով։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իրաքի կառավարությանը՝ ընդգծելով ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու և հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու անհրաժեշտությունը՝ Իրաքի տարածքով իսրայելական ինքնաթիռների թռիչքները կանխելու համար։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
10803:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11202:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
12901:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11700:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
124Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
133Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
120Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
104Երեկ, 22:06