«Վախենում էի հայտնվել Զելենսկու իրավիճակում»․ Հարավային Կորեայի նախագահ

Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ վախենում էր հայտնվել այն իրավիճակում, որում նախկինում հայտնվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին նա ասել է Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
Կորեայի նախագահի խոսքով՝ բանակցությունների նախօրեին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում «սպառնալից գրառում» էր հրապարակել, ինչն անհանգստացրել էր նրան։
«Մինչև նախագահ Թրամփի հետ հանդիպելը, նա Truth Social-ում շատ սպառնալից գրառում է հրապարակել, որը ես ընդունել եմ մտահոգությամբ... Մենք կարող էինք հայտնվել Զելենսկու իրավիճակում», - ասել է Լի Ջե Մյունգը՝ հիշեցնելով, որ փետրվարին ԱՄՆ նախագահը խիստ նկատողություն էր արել Վլադիմիր Զելենսկուն՝ Սպիտակ տուն կատարած նրա այցի ժամանակ։
Լի Ջե Մյունգի խոսքով՝ չնայած բանակցություններից առաջ եղած լարվածությանը, հանդիպումն ինքնին կառուցողական էր և առանց միջադեպերի։
«Դա այն պատճառով է, որ ես կարդացել եմ նախագահ Թրամփի «Գործարք կնքելու արվեստը» գիրքը»,- հավելել է Հարավային Կորեայի նախագահը։

«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
6215:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
9415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
6614:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
12314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
7414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
14712:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11209:36
«Աշխարհում հարատև խաղաղություն երբեք չի եղել, չկա ու չի լինի»․ Արա Պողոսյան
10809:18