Ռուսաստանն սպանված ադրբեջանցիների՝ կտրված սեռական օրգաններով մարմինները վերադարձրել է Ադրբեջանին. «Պրոեկտ»
![]() 549 Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ., 17:49 Ռուսական անվտանգության ուժերը, հնարավոր է, բռնության են ենթարկել Եկատերինբուրգում իրականացված ռեյդի ժամանակ սպանված ադրբեջանցիներին: Զիյադին և Հուսեյն Սաֆարովների սեռական օրգանները կտրվել են, «Պրոեկտ»-ին ասել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը: «Նրանց նկատմամբ բռնություն է գործադրվել»,- հաստատել է ադրբեջանցի մի հասարակական գործիչ՝ անանունության սկզբունքով: Զրուցակիցը չի կարողացել պարզաբանել, թե արդյոք կաստրացիան տեղի է ունեցել կտտանքների ժամանակ, թե՞ Սաֆարովների մահից հետո: Ադրբեջանի իշխանությունները, որոնց հանձնվել են մահացածների մարմինները, չեն բարձրաձայնել այս փաստը, «որպեսզի չվնասեն հեղինակությունը»,- հավելել է ադրբեջանցի հասարակական գործիչը: Բաքվում անցկացված փորձաքննությունը ցույց է տվել, որ Սաֆարով եղբայրները տանջանքների են ենթարկվել, և մահվան պատճառը նրանց ստացած վնասվածքներից առաջացած շոկն է եղել: «Սեռական օրգանների հատվածում հայտնաբերվել են կապտուկներ, ինչպես նաև ազդրի ներքին մասում 17 x 2.5 սմ չափսի շերտաձև քերծվածք»,- ասվում է դատաբժշկական փորձագետների եզրակացության մեջ, որը մեջբերել է Minval-ը: Աղբյուրը նաև հրապարակել է մահացածների մարմինների լուսանկարներ՝ բազմաթիվ վնասվածքներով: Լուսանկարներում աճուկային հատվածը մշուշոտ էր, սակայն լուսանկարներից մեկում մարմնի մեջքի վրա մեծ կապտուկներ են երևում։ Սաֆարով եղբայրները մահացել են հունիսի վերջին Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունից հետո։ Ռուսաստանի քննչական կոմիտեն պնդում էր, որ գործողությունները կատարվել են տարիներ առաջ տեղի ունեցած պատվիրված սպանությունների հետաքննության շրջանակներում։ Սվերդլովսկի մարզի դատաբժշկական բյուրոյի կողմից տրված տեղեկանքում նշվում է, որ մահը գրանցվել է հունիսի 27-ին։ Հուսեյն Սաֆարովի դեպքում պատճառը կողոսկրերի կոտրվածքի բարդություններն էին, իսկ Զիյադդին Սաֆարովը մահացել է սրտի իշեմիկ հիվանդությունից։ Սաֆարովների մարմինները հանձնվել են Ադրբեջանին։ Դրանից հետո Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որ Ռուսաստանը հետաքննություն անցկացնի և պատասխանատվության ենթարկի «այս անընդունելի բռնությունը կատարածներին»։ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել սպանության, խոշտանգումների և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքներով։ Այս ֆոնին Ադրբեջանի իշխանությունները խուզարկություններ են անցկացրել «Սպուտնիկ» քարոզչական լրատվական գործակալության Բաքվի գրասենյակում։ Գործակալության գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանավորվել են չորս ամսով։ Նրանք մեղադրվում են խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման մեջ։ Բացի այդ, հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում ձերբակալվել են Ռուսաստանի ևս ութ քաղաքացիներ։ Նրանք մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և քիբերհանցագործության մեջ։ Սակայն, ինչպես պարզվել է Important Stories-ի կողմից, ձերբակալվածների թվում են եղել տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, որոնք ռելոկանտներ էին, և մեկ զբոսաշրջիկ։ Դրանից հետո Ադրբեջանն սկսել է ռուսների փաստաթղթերի զանգվածային ստուգումներ։ |

Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և փեսաներից բռնագանձել անշարժ գույքեր, 1 մլրդ դրամը գերազանցող գումար
6419:36
«Հորմուզի նեղուցով անցնող բեռնափոխադրումները վերջին շաբաթներին աճել են». #Bloomberg
9219:29
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել
11019:12
«Կրոկուս»-ում ահաբեկչություն իրականացնողներից մեկն ինքնասապան է եղել բանտախցում
8719:04
Պուտինը շնորհավորել է Մարգարիտա Սիմոնյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
11618:22
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել է
13618:12
«8 տարի իշխանություն եք, ինչո՞ւ աղբի վերամշակման գործարան չեք կառուցել»․ Ոսկան Սարգսյան
13417:12
Դավիթ Մինասյանի դասընկերների ակցիան՝ Գլխավոր դատախազության դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
16817:00
