Ռուսաստանի ամառային հարձակումը Ուկրաինայում ձախողվել է. BILD

Պատերազմի չորրորդ ամառը հաջողություն չի բերել ռուսական բանակին: Մոսկվայի կողմից 2025 թվականի ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում արշավանքի համար սահմանված նպատակների մեծ մասը չի իրականացվել, գրում է BILD-ի ռազմական մեկնաբան Ջուլիան Ռյոպկեն: Դոնեցկի մարզում ռուսական զորքերը անհաջող փորձ արեցին գրավելու Պոկրովսկը: Օգոստոսին չնայած ներթափանցմանը, երեք շաբաթ անց բոլոր ռուսական ստորաբաժանումները ոչնչացվեցին կամ գերի վերցվեցին: Պուտինի՝ Չեռնիգովի, Սումիի և Խարկովի մարզերում «անվտանգության գոտի» ստեղծելու ծրագրերը նույնպես ձախողվել են. Ռուսաստանն այժմ վերահսկում է սահմանի երկայնքով 70 կիլոմետրից պակաս տարածք:
Հարավում՝ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, ճակատը մնաց կայուն, և Կրեմլն ստիպված եղավ էապես հրաժարվել հարձակման իր ծրագրերից: Միևնույն ժամանակ, Ուկրաինան ակտիվացրել է անօդաչու թռչող սարքերի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա՝ մինչև 1200 կիլոմետր խորությամբ: Մասնագետների տվյալներով՝ տարեսկզբից ի վեր Ուկրաինան ոչնչացրել է ռուսական նավթավերամշակման գործարանների հզորության 17%-ը, ինչը հանգեցրել է գների բարձրացման և երկրում վառելիքի պակասի։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ամռանը գրավել է ընդամենը 1800 քառակուսի կիլոմետր՝ Ուկրաինայի տարածքի մոտ 0.3%-ը։
Հիշեցնենք, որ ուկրաինական OSINT DeepState նախագծի համաձայն՝ ամռանը ռուսական բանակին հաջողվել է շաբաթական գրավել 92-ից մինչև 225 քառակուսի կիլոմետր, իսկ անցյալ շաբաթ ռուսական վերահսկողության տակ է անցել 75,7 քառակուսի կիլոմետր՝ նվազագույնը մայիսի կեսերից ի վեր։
Այնուամենայնիվ, ռազմական փորձագետ Գուստավ Գրեսելը BILD-ի հետ զրույցում չի բացառել, որ «ձմռանը, երբ հողը սառչում է, և ծառերից տերևները թափվում են, ինչը նվազեցնում է անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունը, ռուսները կարող են կրկին փորձել անցնել հարձակման»։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
4903:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
7300:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
18000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
10200:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
78Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
59Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
193Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
216Երեկ, 21:31