Մակրոնը Նեթանյահուի մեղադրանքները համարում է «վիրավորանք ամբողջ Ֆրանսիայի համար»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Փարիզի կողմից Պաղեստինը ճանաչելու խոստմանը հաջորդած՝ «հակասեմականություն հրահրելու» մեղադրանքներն անվանելով «վիրավորանք ամբողջ Ֆրանսիայի համար», հաղորդում է Le Monde-ը։
Մակրոնը քննադատել է Նեթանյահուի նամակի հրապարակումը նախքան այն ստանալը և մեղադրել Իսրայելի վարչապետին հակասեմականություն հասկացությունը քաղաքական մանիպուլյացիաների նպատակով շահարկելու համար։ Նա շեշտել է Ֆրանսիայի ջանքերը հրեաներին պաշտպանելու և Իսրայելի անվտանգության ուղղությամբ՝ անգործության մեղադրանքներն անընդունելի անվանելով։
Նախագահը նշել է, որ Հոլոքոստի հիշողությունը չի արդարացնում Իսրայելի քաղաքականությունը Գազայում և այլ պաղեստինյան տարածքներում։ Նա իրավիճակն անվանել է «մարդասիրական աղետ» և զգուշացրել տարածաշրջանի և միջազգային անվտանգության համար երկարաժամկետ հետևանքների մասին։
Մակրոնը նաև կոչ է արել Նեթանյահուին համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ երկու պետության սկզբունքի հիման վրա խաղաղություն հաստատելու համար և կոչ է արել դադարեցնել Արևմտյան ափի վերագաղութացումը։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3708:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10302:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11400:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
123Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
132Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
130Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
220Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
107Երեկ, 19:18