«ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն լինի»․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն լինի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ «Asharq Al-Awsat»-ին տված հարցազրույցում։
«Մենք պատրաստ ենք միջուկային ծրագրի շուրջ արդար բանակցությունների։ Ներկայումս երկխոսություն է ընթանում երեք եվրոպական երկրների և ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության նոր շրջանակ մշակելու համար։ Սակայն ԱՄՆ-ի հետ հնարավոր են միայն անուղղակի բանակցություններ՝ ուղղակի բանակցություններ չեն լինի։ Ամերիկացիները պետք է երաշխավորեն, որ բանակցությունների ընթացքում չեն կրկնի անցյալի սխալը և ռազմական հարված չեն հասցնի», - ասել է Արաղչին։
Դիմելով արաբական երկրներին՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է․ «Ինչպե՞ս Իրանը դիմակայեց։ Ոչ թե ԱՄՆ-ի հետ բանակցությունների, այլ իր հրթիռների միջոցով։ Որոշիչ գործոնը ուժն է, այլ ոչ թե զիջումները։ Սիրիայից և Լիբանանից հետո հաջորդը դուք կլինեք, և միայն ուժը կարող է պաշտպանել ձեզ»,- նշել է Արաղչին։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
10803:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11202:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
12901:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11700:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
124Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
133Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
120Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
104Երեկ, 22:06