Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Նախազգուշացրել են դպրոցի տնօրենին․ թող իր գործով զբաղվի»․ Ժաննա Անդրեասյան

«Նախազգուշացրել են դպրոցի տնօրենին․ թող իր գործով զբաղվի»․ Ժաննա Անդրեասյան
64
Այսօր, 15:24

«Կրթության ոլորտի մարդիկ կրթական հաստատություններում պետք է զբաղվեն կրթության գործընթացով։ Ցանկացած բան, որը խաթարելու է այս տրամաբանությունը, ստանալու է շատ խիստ հակազդեցություն, ընդհուպ մինչև աշխատանքից ազատում»,- ասուլիսի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Անդրադառնալով Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի հայտնի դեպքին և դիտարկմանը, որ տնօրենը կիսվել էր Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու գրառմամբ, սակայն աշխատանքից չի հեռացվել՝ ի տարբերություն այլ դեպքերի, երբ քաղաքական հայացքների համար տնօրենները հեռացվում են, նախարարը նշել է․ «Երևանի քաղաքապատետարանը պարզաբանել է, որ իրենք արել են համապատասխան ուսումնասիրությունը և օրենքի հետ հակասություն չեն հայտանբերել, նաև նախազգուշացրել են տնօրենին»։

«Հորդորում եմ մեր բոլոր տնօրեններին զբաղվել իրենց գործով»,- ընդգծել է Անդրեասյանը։

«Նախազգուշացրել են դպրոցի տնօրենին․ թող իրենց գործով զբաղվեն»․ Ժաննա Անդրեասյան