Ովքե՞ր են կազմակերպել Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքն ու ի՞նչ կապ ունեն Մելիքբեկյանի հետ. «Ժողովուրդ»
![]() 366 Շաբաթ, 30 օգոստոսի, 2025 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս Հայաստանում գրեթե ոչ մի մեծ միջոցառում առանց վայրիվերումների չի անցնում՝ սկսած Սնուփ Դոգից մինչև ֆուտբոլի խաղեր։ Տոմսերի վաճառքի պաշտոնական մեկնարկից առաջ, ըստ երևույթին՝ արտասահմանյան անհայտ ծագման մի կայք, տոմսերը վաճառում էր ընդհուպ 1000 դոլարով։ Այս խառնաշփոթի միակ մեղավորը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքն իրականացնողները Մելիքբեկյանի հետ փոխկապակցված անձինք են, ավելի կոնկրետ՝ նրա բարեկամներն են։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ՀՖՖ՝ որպես լրագրողական էթիկայի դրսևորում՝ շանս տալու մեկնաբանել տեղեկությունը։ Ֆեդերացիայից փորձել էինք ճշտել՝ ո՞վ է զբաղվում Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքով, ո՞ր ընկերությունը և ի՞նչ առնչություն (ընկերական, բարեկամական) ունեն ՀՖՖ-ի անունից տոմսեր վաճառողները Արմեն Մելիքբեկյանի հետ։ Թեև ֆեդերացիան չի հաստատում, սակայն կարծես թե ամենաթողություն է տիրում նաև այս համակարգում»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Քննադատում են աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում բերողին»․ Մկրտիչ Իսրայելյան
28016:36
«Այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
26112:24
«Ձեզնից աշխարհի չափ շնորհակալ եմ, չգիտեմ՝ բառերով ոնց ասեմ սրտիս խոսքը»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
17212:06
«Ձեր անունն էնքան մեծ ա, չէինք կարա փոքր կառուցեինք»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Աբրահամին (տեսանյութ)
25111:54
«Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»․ «Ուրարտու» ՖԱ
17109:48
Մեսին գնել է ֆուտբոլային ակումբ
117216.04.2026, 22:33
Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում ՀՀ թիմերի կազմում հանդես կգա 10 մարզիկ
55115.04.2026, 22:54
«Սա քաղաքական միջամտություն է, որը հղի է միջազգային հետևանքներով»․ Սուրեն Սուրենյանց
60214.04.2026, 11:48
