Արմեն Գրիգորյանն ու Փեզեշքիանը քննարկել են օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները

ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտնում է․ «Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Գրիգորյանն ու Փեզեշքիանն ընդգծել են, որ երկու երկրները հաստատակամ են զարգացնել շարունակական երկխոսությունը՝ միտված ռազմավարական գործընկերության հաստատմանը:
Զրուցակիցները քննարկել են նաև օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ԱԽ քարտուղարը կարևորել է որպես խաղաղության հաստատման գործընթացում կարևոր հանգրվան: Նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Հայաստան–Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը»:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել էր նաև ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
185Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
29230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
46328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
48028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50227.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44927.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38027.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38727.10.2026, 10:12