Հութիների առաջնորդն սպառնում է ուժեղացնել Իսրայելի վրա հարձակումներն իրենց առաջնորդի սպանությունից հետո

Եմենի «Անսար Ալլահ» շարժման առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսին սպառնացել է ուժեղացնել Իսրայելի վրա հարձակումները, այն բանից հետո, երբ հութիների կողմից ձևավորված կառավարության ղեկավար Ահմեդ Ղալեբ ալ-Ռահավին սպանվել է Սանայում Իսրայելի օդային հարվածի հետևանքով։
«Մեր ռազմական կուրսը իսրայելական թշնամու դեմ մնում է հետևողական և կայուն։ Հրթիռային հարվածները, անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ծովային շրջափակումը կուժեղացվեն»,- ասել է շարժման առաջնորդը: Նրա ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքով։
Օգոստոսի 28-ին իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Եմենի մայրաքաղաքի վրա՝ ապստամբների առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսիի հեռուստատեսային ելույթի ժամանակ։ Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ հարված է հասցվել ապստամբների ռազմական օբյեկտներից մեկին։ Իսրայելական N12 հեռուստաալիքը հայտնել է, որ «Անսար Ալլահ» շարժման բարձրաստիճան անդամները, այդ թվում՝ պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը, թիրախավորվել են։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական ինքնաթիռները ավելի քան 10 հարված են հասցրել այն օբյեկտին, որտեղ շարժման անդամները հավաքվել էին իրենց առաջնորդի ելույթը դիտելու համար։
Օգոստոսի 30-ին «Անսար Ալլահ» շարժումը հաստատեց ալ-Ռահավիի, ինչպես նաև մի քանի նախարարների մահը, որոնց անունները չեն նշվել: Մահացած ղեկավարին հաջորդեց նրա առաջին տեղակալ Մոհամմեդ Միֆթահը: Շարժման մեջ ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է հութիների կառավարության առնվազն 10 անդամ, այդ թվում՝ արտաքին գործերի, տեղեկատվության, տեղական ինքնակառավարման և տնտեսության նախարարները:

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
2303:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
6600:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
16200:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
9200:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
75Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
56Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
181Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
204Երեկ, 21:31