«Աշոտ Փիլիպոսյանի գործողություններում երբևէ անօրինականություն չի արձանագրվել»․ արձագանք

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի արձագանքը՝ «Քարահունջ Հայագիտական կենտրոն»-ի ահազանգին․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացնում «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության N 48 թույլտվությամբ (տրված 2025թ․ օգոստոսի 26-ին, Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստի որոշմամբ)։
2018թ-ին իրականացված պեղումների արդյունքում N 2 դամբարանը կոնսերվացվել է՝ դամբարանի չպեղված շերտը ծածկվել է գեոտեքստիլով և ամրակայվել՝ հետագայում պեղումները շարունակելու նպատակով։ Ի գիտություն՝ հնագիտական հուշարձանները հաճախ պեղվում են տարիներ շարունակ՝ նկատի ունենալով հնավայրի ծավալները և պեղման աշխատանքների միջգիտակարգային մոտեցումները։
Ինչ վերաբերում է անվանի հնագետ Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ հարուցված «քրեական գործերին», ապա դրանք կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը (այն է՝ հուշարձանի տարածքից 3-5 տոննա կշռող քարերից մեկի «գողությունը» և N 1 դամբարանից հայտնաբերված մ․թ․ա․ 13-12 դդ․-ով թվագրվող անհատի (կմախքի ոսկորներ) «սպանությունը»)։
Տեղեկացնում ենք, որ ո՛չ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, և ո՛չ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գործողությունների մեջ երբևէ անօրինական, հակագիտական գործողություններ չի արձանագրել։
Հնագիտական հուշարձանները՝ հատկապես դամբարանային համալիրները պեղելիս, օրինաչափ է ծանր տեխնիկայի կիրառումը՝ դամբարանը ծածկող սալերը հեռացնելու նպատակով։ Ծածկասալերը հաճախ կարող են կշռել 3-10 տոննա, քարերի հեռացումն իրականացվում է համապատասխան չափագրական, լուսանկարչական և եռադիմենսիոնալ պատկերի ստացման աշխատանքներից հետո, հեռացված քարերը տեղակայվում են դամբարանային համալիրի անմիջական հարևանությամբ, համարակալվում են, փաստագրվում հաշվետվության մեջ, որը ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովին՝ պեղման արդյունքերը փաստելու և հետագա պեղումների թույլտվություն ստանալու նպատակով։
«Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներով։
Ի գիտություն հանրությանը, տեղեկացնում ենք, որ պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը հանդիսանում է ավելի քան 40 մենագրության, 250 գիտական հոդվածների հեղինակ, տեղական և միջազգային բազմաթիվ արշավախմբերի ղեկավար, արտասահմանյան գիտական ինստիտուտների պատվավոր անդամ, երկու անգամ պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի Ոսկե մեդալով և ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրով։
Տեղեկացնում ենք, որ մուտքը «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց վճարովի է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ ապրիլի 11-ի 492-Ա/2 հրամանի և ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ N 338-Ա հրամանի։ Յյուրաքանչյուր այցելու, գտնվելով հուշարձանի տարածքում, կարող է հետևել հնագիտական պեղումներին՝ չխաթարելով հնագիտական աշխատանքները։
«Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում իրականացվող պեղումներին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»։

«Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել». «Արթուր Թարխանյան» կենտրոն (տեսանյութ)
20300:42
«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան (լուսանկար)
217Երեկ, 22:42
«Հայկական Վիշապն արտացոլում է մեր ամենակարևոր երկու որակներից մեկը». Անուշ Հակոբյան (լուսանկար)
46021.07.2026, 20:00
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
85119.07.2026, 22:36
Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում
159819.07.2026, 20:24
«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան (տեսանյութ)
79219.07.2026, 19:54
«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ
103817.07.2026, 21:06
«Թատերական դահլիճները լեփ-լեցուն են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
86717.07.2026, 09:42