Ռուս լեռնագնացուհի Նատալյա Նագովիցինան պաշտոնապես ճանաչվել է մահացած

Ղրղզստանի լեռնագնացության և ժայռամագլցման ֆեդերացիայի նախագահ Էդուարդ Կուբատովը հայտնել է, որ սեպտեմբերի 2-ին անօդաչու թռչող սարքից երկու անգամ զննվել է լեռնագնաց Նատալյա Նագովիցինայի գտնվելու վայրը։ Ռուս կնոջ մոտ կյանքի նշաններ չեն հայտնաբերվել։
Փրկարարական գործողությունը պաշտոնապես ավարտվել է։
Կուբատովը նշել է, որ Պոբեդա գագաթի ողջ պատմության ընթացքում 7200 մետր բարձրության վրա ոչ մի փրկարարական գործողություն հաջողությամբ չի պսակվել:
Հիշեցնենք, որ 47-ամյա Նագովիցինան օգոստոսի 12-ին Պոբեդա գագաթից իջնելիս կոտրել է ոտքը։ Նա մնացել է 7200 մետր բարձրության վրա՝ իր հետ ունենալով միայն ջրի փոքր պաշար։
Երեք անգամ փորձ է արվել փրկել Նագովիցինային, բայց երեք փորձերն էլ անհաջող են եղել։ Այդ փորձերից մեկից հետո մահացել է իտալացի լեռնագնաց Լուկա Սինիգիլիան։ Մեկ այլ փորձի ժամանակ փրկարարական ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, անձնակազմը վիրավորվել է:
Պոբեդա գագաթի բարձրությունը ծովի մակարդակից 7439 մետր է։ Այս լեռը համարվում է Կենտրոնական Ասիայի ամենադժվարամատչելի լեռներից մեկը։

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
2801:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
4800:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
56Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
79Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
82Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
85Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
77Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
92Երեկ, 17:54