Ադրբեջանում նվազել են ստորգետնյա քաղցրահամ ջրի պաշարները և Կուր գետի հոսքի արագությունը

Ադրբեջանում նվազել են ստորգետնյա քաղցրահամ ջրի պաշարները, ինչպես նաև երկրի ջրամատակարարման հիմնական աղբյուրի՝ Կուր գետի հոսքի արագությունը։ Այս մասին հայտարարել է Ջրային ռեսուրսների օգտագործման և պաշտպանության պետական վերահսկողության ծառայության բաժնի պետ Ռաֆիգ Վերդիևը։
Նրա խոսքով՝ հանրապետության ստորգետնյա քաղցրահամ ջրի պաշարները 10-ից նվազել են մինչև մոտ 8 միլիարդ խորանարդ մետրի։ Միևնույն ժամանակ, բաժնի պետը նշել է, որ ստորգետնյա քաղցրահամ ջրի պաշարները այսօր կազմում են 8,4 միլիարդ խորանարդ մետր, իսկ վերականգնվող քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը հասնում է 26,2 միլիարդ խորանարդ մետրի։
«Այնուամենայնիվ, բնական աղբյուրներից եկող ջրի կորուստը հասնում է 25%-ի»,- ասել է Վերդիևը։
Նա ընդգծել է, որ դարի վերջին մեկ երրորդի ընթացքում Ադրբեջանի հիմնական ջրային ռեսուրսի՝ Կուր գետի ջրային հոսքի ծավալը նվազել է 9%-ով։ Ամենամեծ նվազումը նկատվել է այս ամռանը և կազմել է 19%։
«Տարեկան անկումն առավել նկատելի է Մինգեչաուրի ջրամբարի ստորին հատվածներում՝ այս ցուցանիշը կազմել է 28%»,- ամփոփել է Վերդիևը։

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
2801:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
4800:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
56Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
79Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
82Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
85Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
77Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
92Երեկ, 17:54