Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Կարող է տուրիստներին պատմել՝ Սև լճի կեսը հանձնել է հայրս, սրանք գյուղեր են, որոնք շուտով հանձնելու է»․ Սևակ Հակոբյան

«Կարող է տուրիստներին պատմել՝ Սև լճի կեսը հանձնել է հայրս, սրանք գյուղեր են, որոնք շուտով հանձնելու է»․ Սևակ Հակոբյան
62
Այսօր, 12:36

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Կարդացի՝ Նիկոլ Փաշինյանի որդին փորձում է Ազգային պատկերասրահում գիդ՝ զբոսավար աշխատել։ Ինձ թվում է՝ դա չափազանց մեծ սխալ է։ Հայաստանը, ի դեմս Փաշինյանենց, հանրահռչակվելու մեծ պոտենցյալ ունի։ Տուրիստները որ Հայաստան են գալիս, ուր եք տանում՝ պատկերասրահ, Գառնի, Գեղարդ, մատենադարան, Էջմիածին, Տաթև, Խոր Վիրապ ու ևս մի քանի տեղ։ Բայց Փաշինյանի որդին կարող է տեսարժան վայրերի համբավ տալ Հայաստանի բոլոր սահմանամերձ բնակավայրերին։ Կարող է տուրիստներին պատմել՝ գիտե՞ք, այս Սև լճի կեսը հանձնել է հայրս, տեսե՞ք Շուռնուխի կեսը հանձնել է հայրս։ Սա հարևան պետություն տանող ճանապարհն է, որը շուտով հայրս կհանձնի, սրանք գյուղեր են, որոնք շուտով հանձնելու է, սա Եռաբլուրն է, որը բազմապատկվել է հորս անմիջական ջանքերով։ Սա Կոնդն է, որտեղ շուտով կբերեն բնակեցնելու ադրբեջանցիների։ Ճիշտ մասնագիտություն ես ընտրել, բայց սխալ տեղից ես սկսում»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան