ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի ձգտում հակամարտության Ռուսաստանի և Չինաստանի հետ

ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Չինաստանի հետ և պատրաստ է կանխել այն, ասել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Ահա թե ինչու է նախագահ Թրամփը կոչ արել մեզ վերակառուցել մեր բանակը։ Ոչ թե՝ որովհետև մենք ձգտում ենք հակամարտության... Մենք չենք ձգտում դրան, և մենք դա հստակորեն հայտարարել ենք՝ Չինաստանի, Ռուսաստանի և ուրիշների հետ։ Սակայն պատրաստ լինելով՝ մենք կարող ենք կանխել այն (հակամարտությունը), պահպանել մարդկանց անվտանգությունը», - ասել է Հեգսեթը Fox News-ին տված հարցազրույցում։
Նա նշել է Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցումը՝ դրա համար պատասխանատվությունը դնելով նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վրա։
Միևնույն ժամանակ, Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «գերազանց հարաբերություններ» ունի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։
«Մենք գիտենք, թե ինչի են նրանք հավատում և ովքեր են նրանք»,- բացատրել է Փենթագոնի ղեկավարը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Պեկինում անցկացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին, ինչպես նաև Ճապոնիայի դեմ պատերազմում չին ժողովրդի հաղթանակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ։ Դրանց մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
8003:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
8802:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
10101:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
9400:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
114Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
121Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
112Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
97Երեկ, 22:06