Դատախազությունը «Սիլ պլազայի» գործով պարտվեց նաև վերաքննիչ դատարանում․ վճռաբեկ բողոք կներկայացվի

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը չի վերադարձվի պետությանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 2-ին կայացրած վճռով մերժել է Գլխավոր դատախազության բողոքը և չի բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։
Ստորադաս դատարանը կես տարի քննելուց հետո այս տարվա հունվար ամսին որոշել էր մերժել դատախազության հայցը, որով պահանջվում էր Սուքիասյաններին զրկել «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից և գույքը վերադարձնել պետությանը։
Վերաքննիչ դատարանի դատարավորներ Գոռ Հարությունյանը, Հայարփի Զարգարյանը և Գոռ Թորոսյանն էլ դատախազության բողոքը գրավոր ընթացակարգով 6 ամիս քննելուց հետո վճռել են, որ այն ենթակա է մերժման, իսկ Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի 2025 թ․-ի հունվարի որոշումը թողնել ուժի մեջ։ Տարեսկզբին առաջին ատյանի դատարանը որոշել էր դատախազության հայցը մերժել՝ կիրառելով հայցային վաղեմություն (ըստ վճռի՝ դատախազությունը բաց է թողել խախտված իրավունքը պաշտպանելու՝ օրենքով սահմանված ժամկետը)։
Եթե դատախազությունը Վճռաբեկ դատարան բողք չներկայացնի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը մեկ ամսից կմտնի ուժի մեջ։
Գլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնել են, որ վերաքննիչ Հակակոռուպցիոն դտարանի վճիռի դեմ դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացնելու։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Գագիկ Խաչատրյանը չկարողացավ խոսել, ՔԿ ծառայողները նրան պատգարակով դուրս տարան դատական նիստերի դահլիճից (տեսանյութ)
4613:24
Իրավական համագործակցություն. ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
4913:06
«Լոս Անջելեսում փորձել են կողոպտել Տարանտինոյի առանձնատունը»․ #NYP (տեսանյութ)
13912:55
«Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են»․ Հենրիկ Պիպոյան
6212:12
«Գագիկ Խաչատրյանը շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ դատարան է բերվել»․ պաշտպանական թիմ
6112:06
«Արգելվելու է մարզերից Երևան եկող տրանսպորտի մուտքը քաղաք»․ Գևորգ Ստեփանյան
6111:42
«Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս»․ Լևոն Ազիզյան
6610:42
Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով նշանակվել են նախնական դատալսումներ
7409:48