Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ծեծկռտուքին մասնակցություն չեմ ունեցել»․ Լյուդվիկ Յայլոյան

«Ծեծկռտուքին մասնակցություն չեմ ունեցել»․ Լյուդվիկ Յայլոյան
71
Այսօր, 17:24

Խոյի համայնքապետ Լյուդվիկ Յայլոյանը «Նյուզ»-ի հետ զրույցում հերքել է լուրը՝ թե իր ու եղբոր մասնակցությամբ ծեծկռտուք է եղել․ «Ծեծկռտուքին մասնակցություն չեմ ունեցել։ Տեղի ունեցած միջադեպը կապված է եղել ոստիկանության ոչ ծառայության մեջ գտնվող անձի և Շահումյան բնակավայրի մի խումբ երիտասարդների միջև, որոնց թվում է նաև իմ եղբոր որդին։ Վեճը ծագել է բացառապես ներանձնային հարցի շուրջ։ Ընդգծեմ, որ երկու կողմերն էլ միմյանց ազգական են։ Դեպքը տեղի է ունեցել պարեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով։ Մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ նախաքննություն է ընթանում»,- ասում է Յայլոյանը։

«Ծեծկռտուքին մասնակցություն չեմ ունեցել»․ Լյուդվիկ Յայլոյան