Աֆղանստանում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2200-ի

Վերջին տվյալներով՝ Աֆղանստանում վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժերից մեկի հետևանքով զոհվել է 2200 մարդ։ 6.0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելքում օգոստոսի 31-ին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են մինչ օրս։
Զոհերի մեծ մասը գրանցվել է Կունար լեռնային նահանգում, որտեղ, ըստ Թալիբանի կառավարության, զոհվել է 2205 մարդ, վիրավորվել՝ առնվազն 3640-ը։
Եվս 12 մարդ զոհվել է, իսկ հարյուրավորները վիրավորվել են հարևան Նանգարհար և Լագման նահանգներում։
Հինգշաբթի օրը որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքում փլուզված տներում հայտնաբերվել են հարյուրավոր դիակներ, հայտնել է կառավարության խոսնակը։
Լեռնային Կունար նահանգի ամենաշատ տուժած տարածքներ մուտք գործելու սահմանափակությունը դանդաղեցնում է փրկարարական և մարդասիրական գործողությունները, քանի որ կրկնվող հետցնցումներից առաջացած սողանքները փակում են արդեն իսկ վտանգավոր ճանապարհները։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14400:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
157Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
365Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
213Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
376Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
152Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
131Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
138Երեկ, 14:54