«Լկտի թալան՝ բաց երկնքի տակ»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը, որն արդեն պատմական ու աննախադեպ է դարձել։
Բանն այն է, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ պետական մակարդակով տեղի ունեցավ լկտի թալան։ Թալանվեցին ֆուտբոլի երկրպագուները։ Խաղի տոմսերը վաճառքի հանելուն պես անհետացան ու հայտնվեցին «սև» շուկայում՝ աստղաբաշխական գներով։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հեքիաթներ է պատմում այս թեմայով, բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել ֆինանսական մեքենայություն, ինչն աննախադեպ է Հայաստանի ֆուտբոլային պատմության մեջ։
Եվ սա տեղի է ունենում մի իշխանության օրոք, որի անդամները քամակները ճղում էին ֆեդերացիայի նախկին ղեկավարության դեմ՝ երբեմն արդարացի, իսկ երբեմն՝ ոչ։ «Նեմե՛ց, հեռացի՛ր» գոռացողները հիմա ծպտուն չեն հանում, որովհետև սովորել են, որ ուտելիս չեն խոսում։
Հայկական ֆուտբոլը խայտառակ վիճակում է, բայց Նիկոլ Փաշինյանն ատամներով պահում է ֆեդերացիայի ղեկավարությանը, քանզի այն դեռ անհիշելի ժամանակներից Արցախը հանձնելու և ադրբեջանցիներին մերձենալու գաղափարն էր քարոզում։ Իսկ դա Նիկոլի համար վեր է ամեն ինչից։
Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար նշանակված այդ տղան մինչև հայկական ֆուտբոլի հերն անիծելը ադրբեջանամետ կայք էր խմբագրում։ Այնպես որ Նիկոլի ու նրա միջև քիրվայական քիմիա կա, ինչն էլ թալանի իրավունք է ապահովում վերջինիս համար։
Նիկոլն ու ՀՖՖ–ի ղեկավարը նույն գծի մեջ են՝ հայկական շահերը հանձնում են ու զուգահեռաբար փող են աշխատում, ավելի ճիշտ՝ թալանում։
Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա հաջողություն մաղթենք մեր տղաներին։ Նրանք շատ ծանր պայմաններում են հայտնվել․ պաշտպանում են ՀՀ դրոշի պատիվն այն դեպքում, երբ մեր երկրի ղեկավարի աթոռին հայտնվածն ու ֆուտբոլային ղեկավարությունն ուղն ու ծուծով հակապետական են ու ՀՀ դրոշը գցել են Թուրքիայի ու Ադրբեջանի ոտքերի տակ»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
99327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
35827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
102027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
115026.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42825.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51424.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53624.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53524.10.2026, 10:24