Կիրակի, 07 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ամեն մեկը ճողոպրելու է մի տեղ, հայ ժողովրդին գցեն կրակը». Գևորգ Պետրոսյան

«Ամեն մեկը ճողոպրելու է մի տեղ, հայ ժողովրդին գցեն կրակը». Գևորգ Պետրոսյան
293
Երեկ, 23:24

«Քաղաքական պատուհասների՝ ՔՊ կլուբի անդամները չեն դադարում զայրացնել մեզ»,- ֆեյսբուքյան եթերով ասել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին:

«Արսեն Թորոսյանն ասում է, որ պարտադիր չէ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը լինի աշխատանքի սոցիալական հարցերի մասնագետ: Սա նշանակում է, որ իրենց համար կարևորը պաշտոն զբաղեցնելն է, մի տեղից թռնեն մի տեղ: Սա գալիս է Նիկոլ Փաշինյանի փիլիսոփայությունից՝ «եթե վարորդը վարել չգիտի, բայց վարում է, ինչի՞ պիտի իշխանավորը իշխանություն չունենա, եթե նույնիսկ չի տիրապետում այդ գործին»:

Վարազի արտաքինով անձնավորությունն էլ՝ Վահագն Ալեքսանյանը, ասում է, որ հնարավոր է դանակով էլ գնալ պատերազմի: Արա, էդքան դուխով տղա ես, դե դանակը վերցրո՛ւ, գնա՛ սահման»,- նշել է Պետրոսյանը։

Նա նաև ընդգծել է․ «Սրանք ծաղրում են մեզ, եթե սրանք մի քիչ էլ մնան իշխանության, էս պետությունը այլևս գոյություն չի ունենալու: Ամեն մեկը ճողոպրելու է մի տեղ, ամբողջ հայ ժողովրդին գցեն կրակը»:

«Ամեն մեկը ճողոպրելու են մի տեղ, հայ ժողովրդին գցեն կրակը». Գևորգ Պետրոսյան