«Հանրապետական մարզադաշտը հակաֆուտբոլային է՝ «կախիչից» սկսած»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես թատրոնը սկսում է կախիչից, այդպես էլ ֆուտբոլը սկսում է մարզադաշտից:
Հանրապետական մարզադաշտը, որպես այդպիսին, հակաֆուտբոլային է՝ «կախիչից» սկսած: Այդ մարզադաշտը Երևանի պատմության մի մաս է՝ անխոս, բայց ներկան ունի իր հրամայականները և ամոթ է ֆուտբոլասերին ծառայություն մատուցել այդպիսի մարզադաշտով:
Եվ դա միայն այսօրվա ամոթը չէ, դա նաև մինչև 2018-ը եղած համակարգի ամոթն է: Որովհետև Հայաստանը պատշաճ մարզադաշտ պետք է ունենար մինչև այդ: Անկախության քառորդ դարը բավարար էր, որ Հայաստանում կառուցվեր պատշաճ միջազգային ստանդարտի գոնե 25-30 հազարանոց մի մարզադաշտ, կամ պատշաճ վերակառուցման ենթարկվեին Հրազդանը կամ Հանրապետականը:
Ստադիոն մուտք գործելուց սկսում է անպատշաճությունն ու արհամարանքը ֆուտբոլասերի նկատմամբ, և ստադիոնից դուրս գալուց հետո միայն ավարտվում:
Ես էլ չեմ խոսում այն մասին, որ տրիբունաների երևեի թե հազիվ մի 60 տոկոսն է, որ հարմար է ֆուտբոլ դիտելու համար, իսկ մնացյալը՝ այնպես, ինչքան և ինչպես որ կստացվի:
Եվ հիմա էլ, թերեւս իրավիճակը պետք է չափվի դրանով՝ կառուցվո՞ւմ է նոր մարզադաշտ, թե՞ ոչ, որքանով է այդ հարցը գործնականում փուլում: Որովհետև նկարել Ակադեմիական քաղաքի մի մակետ, ու այնտեղ ինչոր տեղ էլ պատկերել «ազգային նոր մարզադաշտը», ներեցեք, բայց դա էլ մի այլ կարգի ծաղր է:
Կառուցո՞ղ եք, անցեք գործի հենց հիմա»:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
98727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
35627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
101427.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
114426.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51324.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53524.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53424.10.2026, 10:24