Գերմանիան 10 միլիարդ եվրո կծախսի քաղպաշտպանության և ապաստարանների համար

Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են Սառը պատերազմից ի վեր քաղաքացիական պաշտպանության համակարգի ամենամեծ արդիականացմանը։
Բնական աղետների, ռազմական հակամարտությունների և այլ ճգնաժամային իրավիճակների ժամանակ բնակչությանը պաշտպանելու համար մինչև 2029 թվականը կհատկացվի 10 միլիարդ եվրո, Bild-ին տված հարցազրույցում ասել է Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը։ Նրա խոսքով՝ միջոցները կօգտագործվեն ռմբապաստարանների և պաշտպանիչ կառույցների ցանցի վերականգնման համար։ Նախկինում շատ ապաստարաններ փակվել էին ավելորդ լինելու պատճառով, ուստի այժմ Գերմանիայում դրանցից միայն 579-ն է մնացել։ Դրանք տեղավորում են 500 հազարից պակաս մարդու՝ 80 միլիոնից ավելի բնակչության պարագայում։
Դոբրինդտը պարզաբանել է, որ ծրագիրը նախատեսում է նաև ժամանակակից նախազգուշացման համակարգերի ներդրում՝ սկսած ազդանշաներից մինչև թվային ծանուցումներ և բջջային հեռախոսներով ծանուցումներ, և 1500 միավոր սարքավորումների ձեռքբերում հրշեջների, բժիշկների, փրկարարների և շարժական հրամանատարական կետերի համար։ Բացի այդ, միջոցները կօգտագործվեն քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների, Տեխնիկական օգնության դաշնային գործակալության (THW) և Բունդեսվերի մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելու համար։ Իշխանությունները նաև մտադիր են ընդլայնելու անվտանգ կապի համակարգը՝ աղետների և հակամարտությունների դեպքում բոլոր արտակարգ ծառայությունների միջև անխափան փոխազդեցությունն ապահովելու համար։
Հունիսին Գերմանիայի քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման դաշնային գործակալության ղեկավար Ռալֆ Թիսլերը հայտարարել էր, որ երկիրը չորս տարվա ընթացքում կընդլայնի ռմբապաստարանների և ապաստարանների ցանցը՝ հնարավոր ռուսական հարձակմանը նախապատրաստվելու համար։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը խոսել էր մինչև 2029 թվականը Գերմանիան պատերազմին պատրաստելու անհրաժեշտության մասին։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
8102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9600:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
106Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
117Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
123Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
203Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
101Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
116Երեկ, 17:12