«Ինչ-որ մարդիկ որոշել էին, որ մարզադաշտի դարպասները պետք է բացեն ուղիղ ժամը 18-ին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆուտբոլը սկսում է «կախիչից»-2:
Լավ, Ռոնալդուն եկավ, հայ հանրությանը «փոթորկեց», գնաց: Բայց մեզ հետ են մնում մարդիկ, որոնք մեր երկրում, օրինակ, կազմակերպում են ֆուտբոլային հանդիպումները:
Մարդիկ, որոնք երկրպագուներին, օրինակ, ասում են՝ կուտակումներից խուսափելու համար երկու ժամ շուտ եկեք մարզադաշտ՝ ժամը 18-ին, երկրպագուները երկու ժամ շուտ են գալիս, որոշները նույնիսկ ավելի շուտ են գալիս, բայց հայտնվում են կուտակման մեջ:
Ինչո՞ւ: Որովհետեւ ինչ-որ մարդիկ որոշել են, որ մարզադաշտի դարպասները պետք է բացեն ուղիղ ժամը 18-ին եւ այդ պահից սկսած պետք է թողնեն, որ եկողները անցնեն մարզադաշտ:
Թե ում մտքի արգասիքն է սույն անհեթեթությունը, չգիտեմ:
Դրա հետեւանքով ժամը 18-ին Հանրապետական մարզադաշտի դարպասնների դիմաց կուտակվել էր արդեն երեւի թե հազարից ավելի մարդ: Ոստիկանությունը պատնեշ էր դրել անմրջապես դարպասների դիմացի հատվածից որոշ հեռավորության վրա: Էդ պատնեշից՝ կամայական մի ոստիկանի որոշումով, բացում էին մի «օդանցքի» չափ հատված եւ դեպի դարպասը թողնում մարդկանց մի խմբի: Բնականաբար, այդ «օդանցքից» անցնելու եւ մուտքի դարպասներին մոտենալու համար սկսում էր ակտիվ հրմշտոց: Իսկ հերթում կանայք, հերթում երեխաներ:
Եթե դարպասները բաց լինեին, օրինակ, գոնե 17:30-ից, ապա չէր առաջանա այդ կուտակումը, եւ հետագայում խաղի ժամին մոտենալուն զուգահեռ կուտակման ավելացումն ու խտությունը:
Բայց, կրկնեմ, ինչ-որ մեկը որոշել է, որ երկրպագուներին «կուտակումներից խուսափելու» համար պետք է կոչ անել խաղից երկու ժամ շուտ գալ մարզադաշտ, բայց մարզադաշտի դռները բացել հենց 18.00-ին:
Ռոնալդուի հարցով տապակվելու փոխարեն, պետք է որպես հանրություն՝ տապակվենք այս մարդկանց հարցերով, թե ինչպես անել, որ ի վերջո մեր կյանքում մեծ կամ փոքր հանրային որոշումների կայացման գործով զբաղված լինեն մարդիկ, որոնց աշխատանքը հանրությանը տալիս է հարմարավետություն, այլ ոչ թե քայքայում է նյարդեր»:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
98727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
35627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
101427.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
114426.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51324.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53524.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53424.10.2026, 10:24