«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի բովանդակությունը սկեպտիկ գնահատականներ է ծնել». Լավրով

Լավրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի վերաբերյալ սկեպտիկ գնահատականների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ) իր ելույթում ասել է, որ շատ բաների շուրջ համաձայնություն չկա:
Արտգործնախարարը ընդգծել է, որ փաստաթղթի հրապարակումից հետո համաձայնագրի բովանդակությունը սկեպտիկ գնահատականներ է առաջացրել։
«Սակայն մենք պետք է տեսնենք, թե ինչպես այն [համաձայնագիրը] կգործի, քանի որ Վաշինգթոնում հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին լսված բոլոր ոգևորված ակնարկները, փաստաթղթի հրապարակման ժամանակ, ինչ-որ կերպ փոխվեցին սկեպտիկ գնահատականների,- ասել է Լավրովը,- պարզվում է, այնտեղ ամեն ինչ համաձայնեցված չէ»։ Նախարարը նշել է, որ համաձայնագիրը, հավանաբար, չի կարողանա դառնալ իրական խաղաղության պայմանագիր, քանի որ այն կնքվել է տեղեկատվական տարածքում արձագանք առաջացնելու համար։
«Ես կարծում եմ, որ նման մեթոդն իրավունք ունի գոյություն ունենալու, բայց եթե դրան ոչինչ չհաջորդի, ապա այն պարզապես կմնա՝ որպես բռնկում, և մենք շահագրգռված ենք իրական խաղաղության պայմանագրի կնքմամբ», - ասել է Լավրովը։

«Գիշերային ժամերին և սնվելու ընթացքում բոլորի հեռախոսներն անջատելը բարելավում է երեխաների՝ էկրանի առջև անցկացրած ժամանակի որակը». Արմեն Մուրադյան
5800:42
«Իմացեք, թե ինչ են անելու ձեր հետ, եթե պատահմամբ ընկնեք խաղաղասեր թուրքի ձեռքը». Արամ Գևորգյան
6700:18
«Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան». Դերենիկ Մալխասյան
67Երեկ, 23:42
«Երբ Ադրբեջանի քմահաճույքները վեր են դասվում ՀՀ կենսական շահերից, դա հակառակորդի օրակարգի սպասարկում է». Տիգրան Աբրահամյան
79Երեկ, 23:06
«Ո՞ւմ բաժին հասավ «ժողովրդի» փայը». Սևակ Հակոբյան
75Երեկ, 22:12
«Անմեղ մարդկանց կյանքից օրեր խլող ահաբեկիչների հայեցողությամբ ՀՀ-ում չպիտի փոխվի որևէ սահմանադրություն». Հովհաննես Իշխանյան
71Երեկ, 21:48
«Արևմտյան երկրները Նիկոլ Փաշինյանին տեսնում են որպես օգտագործման գոտի». Շիրազ Մանուկյան
79Երեկ, 21:25
«Բուժհիմնարկները նորոգման կարիք ունեն, սակայն դրանք վերանորոգելու գումարները պարգևավճարներով մսխում են». Ոսկան Սարգսյան
73Երեկ, 21:12