ԵՄ-ն Լեհաստանին հատկացրել է գրեթե 44 միլիարդ եվրո պաշտպանության համար

Եվրոհանձնաժողովը հաստատել է Լեհաստանին 43,7 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը ԵՄ SAFE (Եվրոպայի անվտանգության գործողություններ) ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը: X-ում իր հայտարարության մեջ նա նշել է, որ ընդհանուր առմամբ ներկայացվել է 19 հայտ՝ ընդհանուր 150 միլիարդ եվրոյի համար։
Պաշտպանության նախարարության ղեկավարը ընդգծել է, որ միջոցների զգալի մասը կօգտագործվի ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման համար: Նրա խոսքով, այս որոշումը կարևոր նշանակություն ունի Լեհաստանի ապագա կարողությունների և բանակի վերափոխման ծրագրի արագացման համար: Նա նաև հավելել է, որ երկրի ռազմական արդյունաբերությունը շուտով պետք է դառնա ազգային տնտեսության շարժիչ ուժերից մեկը։
Կոսինյակ-Կամիշը բացատրել է, որ ֆինանսավորումը կօգտագործվի Piorun կարճ հեռահարության զենիթահրթիռային համակարգերի, Borsuk հետևակի մարտական մեքենաների, Baobab-K հեռակառավարվող ականազերծող մեքենաների և սահմանների պաշտպանության համար անհրաժեշտ այլ զենքերի արտադրության համար: Նախարարը նշել է, որ հատուկ շեշտը կդրվի «Արևելյան վահան» (Tarcza Wschod) ծրագրի, ինչպես նաև անօդաչու համակարգերի, հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի մշակման վրա։
Լեհաստանից բացի, մասնակցության հայտ են ներկայացրել Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Իսպանիան, Կիպրոսը, Լիտվան, Ֆինլանդիան, Չեխիան և Էստոնիան։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
8102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9600:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
106Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
117Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
123Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
203Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
101Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
116Երեկ, 17:12