«ՀՀ-ում ֆուտբոլային ինդուստրիան ապրում է բացառապես նվիրյալների շնորհիվ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին խաղով հաղթեց Իռլանդիայի հավաքականին: Վերջապես մենք էլ ունեցանք ուրախանալու պահ, ինչի համար պետք է արժանին մատուցենք Եղիշե Մելիքյանին և նրա հրավիրած ֆուտբոլիստներին:
Սա պատահական հաղթանակ չէր, այլ տվյալ խաղին կենտրոնանալու, նվիրվածության և իննսուն րոպե անմնացորդ նվիրման արդյունք: Միակ ֆուտբոլիստը, որ ինձ նյարդայնացնում էր իր վտանգավոր գործողություններով, մեր դարպասապահն էր:
Այս շատ կարևոր հաղթանակը, սակայն, մեզ չպետք է մոռացնելու տալ բոլոր այն խոչընդոտները, որոնք չեն նպաստում հայկական ակումբային, հետևաբար նաև՝ ազգային հավաքականների ֆուտբոլին:
ա/ Հայաստանի պետությունը, որ զրո ներդրում է անում հայկական ակումբային ֆուտբոլում: Ինչպես մեր հարևան Վրաստանում է, Հայաստանը ևս հնարավորություն ունի աջակցելու հայկական ֆուտբոլին: Բանաձևը շատ պարզ կարող է լինել: Եթե ակումբը ծախսում է մեկ միլիոն դրամ, պետությունը հատկացնում է ևս մեկ միլիոն: Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը հայկական ֆուտբոլում ներկա է միայն ազգային հավաքական խաղերին VIP-ում: Հայաստանում ֆուտբոլային ինդուստրիան շարունակում է մնալ վնասաբեր և այն ապրում է բացառապես նվիրյալների, ամբիցիոզների շնորհիվ:
բ/ մեր երկրում չկա գոնե մեկ ազգային մարզադաշտ: Մենք վերոնորոգելով մի կերպ ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանեցնում ենք Ստալինի ժամանակներում կառուցված Հանրապետական մարզադաշտը, որի խոտածածկը շատ վատ վիճակում էր վերջին երկու խաղերին:
գ/ մեր երկրում շատ քիչ են մարզադաշտերը, եթե կուզեք՝ մենք ֆուտբոլի հատուկենտ դաշտեր ունենք: Նման պայմաններում չի կարող ֆուտբոլը զարգանալ: Այո, կլինեն, դրվագային հաղթանակներ, բայց Հայաստանը կշարունակի ավելի ու ավելի հետ մնալ ֆուտբոլային համաշխարհային միտումներից:
դ/ երբ ամեն գյուղում, քաղաքում չկա որակյալ մարզադաշտ, չի կարող լինել ուժեղ մանկապատանեկան ֆուտբոլ, իսկ առանց դրա չի կարող լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլ:
ե/ կրթության պակասը և կրթված մարզիչների պակասը,
զ/ ֆուտբոլն այնքան է թանկացել, որ Հայաստանի տնտեսությունը չի կարող սպասարկել այդ ծախսերը: Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերի մեծ մասի հովանավորությունը դրսի փողեր են:
Շարքը կարող ենք շարունակել, բայց ավելի լավ է այսօր վայելենք երեկվա փառահեղ հաղթանակը: Մանավանդ, որ հեշտ չեն լինելու հաջարդ հանդիպումները, հատկապես՝ Հունգարիայի դեմ»:

Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսն ամուսնացել են
388Երեկ, 13:17
«Արարատ-Արմենիան» լքեց Չեմպիոնների լիգան՝ վերջին րոպեներին ընդունելով 2 գնդակ
201Երեկ, 00:42
Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատար (լուսանկար)
42311.08.2026, 19:59
Մահացել է Լիոնել Մեսսիի հայրը
263708.08.2026, 15:23
Բրազիլիայում հրաձգության հետևանքով 15-ամյա ֆուտբոլիստ է մահացել
370603.08.2026, 09:28
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը շուտով կամուսնանան
628702.08.2026, 19:51
«ՈՒԵՖԱ-ն կքվեարկի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին». #TheTelegraph
424701.08.2026, 17:36
Էրիկ Պապիկյանը 9-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին
207431.07.2026, 13:24