Նեպալը կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ

Նեպալի Գերագույն դատարանի նախկին գլխավոր դատավոր Սուշիլա Կարկին ընդունել է երկրի կառավարությունը ժամանակավորապես ղեկավարելու առաջարկը, հաղորդում է Khabarhub-ը։
Աղբյուրը նշում է, որ Կարկին կարող է դառնալ երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը։
Պորտալը հաղորդում է, որ հաջորդ քայլը կլինի բողոքի շարժման ներկայացուցիչների հանդիպումը Նեպալի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Աշոկ Ռաջ Սիգդելի հետ։ Կողմերը նախատեսում են քննարկել Սուշիլա Կարկիի գլխավորությամբ ժամանակավոր կառավարություն ձևավորելու հնարավորությունը։
Ավելի վաղ India Today-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ ցուցարարները պնդում են Կարկիին նշանակել ժամանակավոր վարչապետ։ Սկզբում՝ որպես թեկնածու, դիտարկվում էր Կատմանդուի քաղաքապետ Բալեն Շահը, սակայն, ըստ ակտիվիստների, նա չի արձագանքել նրա հետ կապ հաստատելու փորձերին։
72-ամյա Սուշիլա Կարկին Նեպալի Գերագույն դատարանը ղեկավարող առաջին կինն է։ Նա այս պաշտոնը ստանձնել է 2016 թվականին Սահմանադրական խորհրդի առաջարկությամբ և այն ժամանակվա նախագահ Բիդյա Դևի Բհանդարիի հրամանագրով։

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
2801:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
4800:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
56Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
79Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
82Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
85Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
77Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
92Երեկ, 17:54