Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Նպատակը մարդկանց վախի մթնոլորտում պահելն է»․ Արսեն Բաբայան

«Նպատակը մարդկանց վախի մթնոլորտում պահելն է»․ Արսեն Բաբայան
140
Այսօր, 14:30

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն ձերբակալել են իր 1,5 տարեկան երեխայի աչքի առաջ:
Ինձ համար ակնհայտ է, որ այս գործողության նպատակը նորից ընտանիքին ճնշելն է: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բազմաթիվ են քննչական, հարկադրանքի ու դատավարական գործողությունները, որոնց նպատակը ոչ թե հենց այդ գործողության օրենսդրությամբ նախատեսված նպատակն է, այլ՝ ընտանիքներին ամեն գնով ճնշելը, անգամ փոքրահասակ երեխաներին...
Չէիք կարո՞ղ այլ կերպ ու այլ վայրում ձերբակալել: Սրա միակ նպատակը մարդկանց անդադար վախի մթնոլորտում պահելն է: Աա իշխանական տեռոր է հայ ժողովրդի նկատմամբ»։

Աղբյուրը`   Արսեն Բաբայան