Լեհաստանը փակում է Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լեհաստանի սահմանային ծառայությունից պաշտոնական ծանուցում է ստացել բելառուսա-լեհական սահմանին մնացած բոլոր գործող անցակետերի փակման մասին: Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 12-ին, Բելառուսի ժամանակով, ժամը 01:00-ից:
Լեհական կողմը լրացուցիչ կտեղեկացնի իրենց աշխատանքի վերսկսման մասին:
Պետական սահմանային կոմիտեի տվյալներով՝ փակումից 10 ժամ առաջ անցակետերի առջև հերթ է կանգնել մոտ 1700 տրանսպորտային միջոց՝ 1620 մեքենա, 70 ավտոբուս:
Լեհաստանի իշխանությունները սեպտեմբերի 10-ից նաև սահմանափակել են թռիչքները երկրի արևելքում՝ Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանին: Սահմանափակումները ուժի մեջ կմնան մինչև 2025 թվականի դեկտեմբերի 9-ը, հայտնել է Լեհաստանի օդային նավիգացիոն ծառայությունների գործակալությունը:
Սահմանափակումների ներդրման գոտում քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված են շուրջօրյա: Այս գոտում գիշերը կարող են թռչել միայն ռազմական ինքնաթիռներ, իսկ ցերեկային ժամերին կարող են թռչել այն ինքնաթիռները, որոնք Լեհաստանի իշխանություններին տեղեկացրել են իրենց թռիչքի մասին: Բացի այդ, գոտում կարող են թռիչքներ կատարել արտակարգ օգնություն ցուցաբերող ինքնաթիռները, այդ թվում՝ բնական աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
8102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9600:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
106Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
117Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
123Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
203Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
101Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
116Երեկ, 17:12