Չարլի Քըրքի սպանության համար կասկածվող Թայլեր Ռոբինսոնը չի ընդունում իր մեղքը

Ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության համար կասկածվող Թայլեր Ռոբինսոնը չի ընդունում իր մեղքը։ Նա նաև հրաժարվում է համագործակցել հետաքննության հետ։ Այս մասին հայտարարել է Յութայի նահանգապետ Սփենսեր Քոքսը։
«Բայց նրա շուրջ բոլորը համագործակցում են»,- ABC News-ի եթերում ասել է Քոքսը՝ նշելով, որ կասկածյալի սենյակակիցն, ով տրանսգենդեր է, նույնպես համագործակցում է քննության հետ։
22-ամյա Թայլեր Ռոբինսոնը կալանքի տակ է։ Նա ձերբակալվել է սեպտեմբերի 11-ի երեկոյան, իշխանություններին է հանձնվել իր իսկ հոր կողմից, որին որդին խոստովանել է հանցագնքը։ Քոքսի խոսքով՝ կասկածյալին մեղադրանք կառաջադրվի սեպտեմբերի 16-ին։
31-ամյա Քըրքը կրակոց է ստացել սեպտեմբերի 10-ին՝ Օրեմի համալսարանում իր ելույթի ժամանակ։ Նա մահացել է հիվանդանոցում՝ ստացած վերքից։ Պահպանողական հայացքներ ունեցող ակտիվիստը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցն էր։ Հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 21-ին Արիզոնայում՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
8102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9600:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
106Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
117Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
123Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
203Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
101Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
116Երեկ, 17:12