Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ կառավարության բյուջետային քաղաքականության

Ֆրանսիայում հարյուր հազարավոր մարդիկ տասնյակ քաղաքներում դուրս են եկել բողոքի՝ երկրի կառավարության բյուջետային քաղաքականության դեմ։ Այս մասին գրում է Le Parisien-ը։
Ընդհանուր առմամբ, երկրի տարածքում անցկացվում է ավելի քան 250 բողոքի ակցիա, որոնց մասնակցում է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Իսկ Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ ցուցարարների թիվը կազմում է շուրջ 500 հազար, որոնցից 55 հազարը՝ միայն Փարիզում։
Ըստ վերջին տվյալների՝ ոստիկանությունը ձերբակալել է 181 անձի, այդ թվում՝ 31-ին Փարիզում։ Վիրավորվել է առնվազն տասը ցուցարար, 1 լրագրող և 11 անվտանգության ծառայող։ ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ բողոքի ակցիաների հետևանքով մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 29 փողոցային հրդեհ և ճանապարհային երթևեկության 700 խախտում։
Ցուցարարները պահանջում են չեղարկել նախորդ կառավարության բյուջետային ծրագրերը, ավելացնել պետական ծառայությունների ծախսերը և բարձրացնել հարկերը հարուստների համար։
Ամենախոշոր բողոքի ակցիաներն այսօր ընթանում են Փարիզում, Թուլուզում, Նանտում և Մարսելում։ Մամուլի տվյալներով՝ քաղաքացիները վանկարկում են հակակառավարական կարգախոսներ և փակում ճանապարհները։ Փարիզում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել, իսկ վերջիններս պատասխանել են արցունքաբեր գազի կիրառմամբ։

«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
6221:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
7120:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
7319:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
7119:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
8417:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8417:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8416:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
8216:30