Դատարանից փախչելուց հետո Բորիս Ավագյանը թաքնվում է Սանկտ Պետերբուրգի հայկական հյուպատոսարանում

Սանկտ Պետերբուրգի դատարանում սեպտեմբերի 23-ին պետք է որոշվեր նախկին բարձրաստիճան պաշտոնյա Բորիս Ավագյանի խափանման միջոցը։ Սակայն դատական նիստից առաջ նա, ըստ հաղորդումների, խնդրել է դուրս գալ ծխելու և փախուստի է դիմել։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա թաքնվում է Հայաստանի հյուպատոսարանում՝ Սանկտ Պետերբուրգում՝ Վասիլևսկի կղզում։ Քանի որ հյուպատոսարանը համարվում է օտար պետության տարածք, ռուսական իրավապահները չեն կարող մուտք գործել առանց դիվանագիտական համաձայնության։
SHOT-ի տվյալներով՝ Բորիս Ավագյանը մեղադրվում է մաքսային վճարներից խուսափելու մեջ՝ ավելի քան 4,2 միլիարդ ռուբլու վնասով։
2025թ․ օգոստոսին նա պայմանագիր էր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ՝ մասնակցելու ռազմական գործողություններին Ուկրաինայում, ինչի արդյունքում քրեական գործի վարույթը ժամանակավորապես դադարեցվել էր։ Ավելի ուշ նա խզել է պայմանագիրը, և գործի քննությունը վերսկսվել է։
Նա ՌԴ-ում նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Ռոսռեեստրի Սանկտ Պետերբուրգի վարչությունում և Սանկտ Պետերբուրգի առևտրային նավահանգստի մաքսային բրոքերային ընկերությունում:
Ի դեպ, Ավագյանը հետախուզվում է Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։
Ավելի վաղ տարածվել էր Բորիս Ավագյանի տեսաուղերձը հյուպատոսարանից:

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
5909:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
12709:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8208:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
24600:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
146Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
138Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
142Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
235Երեկ, 20:19