Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Սերունդները չեն մոռանա, որ մեր հերոսներին «պլյուս մինուս 50-ով» էին չափում»․ Վահագն Սարոյան

«Սերունդները չեն մոռանա, որ մեր հերոսներին «պլյուս մինուս 50-ով» էին չափում»․ Վահագն Սարոյան
119
Այսօր, 16:12

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրվա իշխանություններն իրենց դիվանագիտական պարտությունը տեղափոխեցին Արցախ և ադրբեջանը պատերազմի բերանով խժռեց այն ամենը, ինչ մատուցվեց իրեն սկուտեղի վրա: Պատերազմը տարավ մեզնից մեր ամենաթանկը՝ մեր տղերքին: Նրանց արյամբ գրվեց մեր պատմության այս դաժան էջը։
Երբեք ոչ մի սերունդ չի մոռանա, որ մեր նահատակված հերոսներին «պլյուս մինուս 50-ով» էին չափում, «հանուն ոչնչի էին զոհում», կարող էին զոհեր չունենալ, բայց ընտրեցին զոհելու ճանապարհը, հերոս ծնած մայրերին իրենց երեխեքի գերեզմանների առաջ քաշքշում էին, իսկ այսօր ասում են «խաղաղություն» են բերել:
Տղերք, մենք ձեզ հաղթանակ ենք պարտք։
Փառք ձեզ մեր անմեղ հերոսներ»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան