«Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի՝ պլյուս-մինուս 50»․ Նիկոլ Փաշինյան
![]() 353 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 16:56 «Շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, որովհետև որևէ տեղին չէ, բայց հանրությանը պետք է տալ տեղեկատվություն»,- այսօր՝ ԱԺ-ում ելույթ ունենալիս, պատերազմում զոհված զինծառայողների թվի վերաբերյալ հարցին անդրադառնալով, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօրվա դրությամբ մահվան վկայականներով՝ հաստատված ինքնություններով պարզված՝ ունենք 3621 զոհ, անհետ կորած 321 հոգի, ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մասունք և ավելի քան 100 նույնականացված մարմին, որոնց հարազատները տարբեր պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը»,- ասաց վարչապետը։ «Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են կամ չեն հավատում ԴՆԹ հետազոտության արդյունքներին և իրենց նախաձեռնությամբ արտերկրում իրականացնում են ԴՆԹ հետազոտություն։ Ելնելով այս վիճակագրությունից մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի՝ պլյուս-մինուս 50։ Ներողություն, նման բառերով արտահայտվելու համար»,-հավելեց վարչապետը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
