«Պատժամիջոցները վերականգնելու քայլերն անհիմն են»․ Իրանի ԱԳՆ

Այսօր Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների վերականգնումը «իրավաբանորեն անհիմն են և բարոյապես ու տրամաբանորեն անընդունելի»։
Նախարարությունը շեշտել է, որ երեք եվրոպական երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, և Միացյալ Նահանգները խախտել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (JCPOA): Անվտանգության խորհուրդը չի կարող գործել եվրոպական եռյակի կողմից պատժամիջոցները վերականգնելու հայտարարության հիման վրա, և այդ պնդումները անընդունելի են։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իրանը վերջին 20 տարիների ընթացքում բազմիցս ցույց է տվել իր հանձնառությունը երկխոսությանը և դիվանագիտությանը: Թեհրանը նաև հայտարարել է, որ կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները՝ պատասխանատվության ենթարկելու, պատժելու և փոխհատուցում պահանջելու նրանցից, ովքեր քայլեր են ձեռնարկում Իրանի դեմ։
Արտգործնախարարությունը հավելել է, որ Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը խախտող ցանկացած գործողություն կստանա «համարժեք և վճռական» պատասխան:

«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
6501:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
6200:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
89Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
103Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
96Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
82Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
93Երեկ, 21:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
79Երեկ, 21:42