Կիրակի, 28 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Բորիս Ավագյանը տիրապետում էր գաղտնի տեղեկատվության, որն այս իշխանություններին ձեռնտու չէր»․ Դավիթ Կարապետյան

«Բորիս Ավագյանը տիրապետում էր գաղտնի տեղեկատվության, որն այս իշխանություններին ձեռնտու չէր»․ Դավիթ Կարապետյան
161
Այսօր, 14:12

«Խիստ կասկածում եմ, որ Բորիս Ավագյանը ինքնասպան է եղել հյուպատոսարանում»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահվան դեպքին։ «Նրա տեսաուղերձում մի շարք ուղերձներ կան։ Նա այն տեսակի մարդ չէր, որ ինքնասպան լիներ։ Որոշակի ինֆորմացիայի տիրապետում եմ, բայց իրավական գնահատական տալուց զերծ կմնամ։ Նա խնդրում էր, որ իրեն արտահանձնեն, և այդ տեսաուղերձից հետո ի՞նչ է տեղի ունեցել։ Հյուպատոսարանն այն տեղն է, որտեղ մարդ կարող է ինքնասպան լինե՞լ։ Նա տիրապետում էր մի շարք գաղտնի տեղեկատվության, առավել ևս Արցախի հետ կապված վերջին որոշումների վերաբերյալ, որն այս իշխանություններին ձեռնտու չէր։ Նա պատրաստ էր դրանց մասին ՀՀ-ում խոսեր, բայց․․․»,- ասաց Կարապետյանը։

«Բորիս Ավագյանը տիրապետում էր գաղտնի տեղեկատվության, որն այս իշխանություններին ձեռնտու չէր»․ Դավիթ Կարապետյան