«Կալանավորված Գևորգ Հարությունյանն ասել է, որ իր արարքի դրդապատճառը վրեժխնդրությունն է եղել». Արթուր Պողոսյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը «Հանրային ՀԸ» եթերում մանրամասներ ներկայացրեց Մերձավանում կատարված սպանություններից:
«Շուրջ 100 անձի նկատմամբ օպերատիվ-հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ են իրականացվել: Ստացանք տեղեկություններ, որ հանցանքը կատարած անձի օգտագործած ձեռնոցները, դիմակը հագուստները գտնվում են կոնկրետ վայրում, 2025-ի փետրվարին սպանվածի եղբոր տան չօգտագործվող շինության տարածքում: Խուզարկության միջնորդություններ ներկայացրեցինք և հայտնաբերեցինք կիսաայրված հագուստները, իրերը:
...Նախաքննական ցուցմունքում կալանավորված Գևորգ Հարությունյանն ասել է, որ իր արարքի դրդապատճառը վրեժխնդրությունն է եղել։ Ասել է, որ ինքը մտերիմ է եղել Գրիգոր և Նարեկ Օհանյանների հետ, իր կարծիքով, իր ընկերը մահացել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից և այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին։ Մեղադրյալը մեկ ամիս հետևել է, իմացել է՝ տան որ մասն է տեսագրվում։ Նարեկ Օհանյանը հրաժարվում է ցուցմունք տալ, նշում է՝ որևէ առնչություն չի ունեցել: Մենք իհարկե չենք բավարարվում անձի նախաքննական ցուցմունքներով»,- հավաստիացրել է Քնչական կոմիտեի նախագահը:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Ինչ ունեցվածք ունի Ավանի փոխթաղապետ Արսեն Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
009:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6907:30
«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
11403:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
12002:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
12101:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
13300:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
181Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
110Երեկ, 23:30