ԱՄՆ-ն և նրա միջազգային կոալիցիոն դաշնակիցները կրճատում են ռազմական առաքելությունն Իրաքում

Փենթագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և նրա միջազգային կոալիցիոն դաշնակիցներն սկսում են կրճատել իրենց ռազմական առաքելությունն Իրաքում։ «Այս կրճատումն արտացոլում է մեր համատեղ հաջողությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և նշանավորում է ԱՄՆ-Իրաք ամուր անվտանգության գործընկերության անցնելու ջանքերը՝ համապատասխան ԱՄՆ-ի ազգային շահերին, Իրաքի Սահմանադրությանը և ԱՄՆ-Իրաք ռազմավարական շրջանակային համաձայնագրին»,- ասել է Փարնելը։
Նա նշել է, որ գործընկերությունը կնպաստի ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Իրաքի անվտանգությանը, ինչպես նաև կամրապնդի Բաղդադի տնտեսական զարգացման, ներդրումների և տարածաշրջանային առաջնորդության ներուժը։
Փենթագոնի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, որը նախընտրել է անանուն մնալ, Իրաքում կմնա 2000-ից պակաս ամերիկացի զինվոր, որոնց մեծ մասը կտեղակայվի Էրբիլում և Բաղդադում։
Իրաքի անվտանգության անանուն աղբյուրը AP-ին հայտնել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը Բաղդադից և երկրի արևմուտքում գտնվող Այն ալ-Ասադ ավիաբազայից սկսվել է մի քանի շաբաթ առաջ։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
7902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9400:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
104Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
115Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
122Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
201Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
100Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
115Երեկ, 17:12