««Վրացական երազանքը» կհաղթի ընտրություններում մեծ առավելությամբ». Կոբախիձե

Հարցումների համաձայն՝ «Վրացական երազանքը» կհաղթի ընտրություններում մեծ առավելությամբ բոլոր 64 մունիցիպալիտետներում։
Ըստ տեղական APA բյուրոյի՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա նշել է, որ ընդդիմադիր կուսակցությունները չեն ցանկանում ընդունել պարտությունը և, հետևաբար, չեն հրապարակում իրենց կողմից պատվիրված նախընտրական հարցումների արդյունքները։
«Մեր կուսակցության արդյունքը ամբողջ երկրում կգերազանցի 60%-ը։ Թբիլիսիում մեր արդյունքը կկազմի մոտավորապես 55%։ Կախա Կալաձեի վարկանիշը կգերազանցի 65%-ը»,- ընդգծել է Կոբախիձեն։
Վարչապետը նաև զգուշացրել է արմատական ուժերին ընտրությունների օրը սադրանքների փորձերից զերծ մնալու մասին։
Նա նշել է, որ բողոքի ցույցերը պետք է լինեն խաղաղ, և որ օրենքի ցանկացած խախտում կհանգեցնի անհապաղ և կոշտ արձագանքի։
Հիշեցնենք, որ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ընտրությունների օրը սադրանքներ են նախատեսվում։

«Հայաստանը ղեկավարում է մի իշխանություն, որի վրայից մահվան հոտ է գալիս». Դավիթ Մանուկյան
4816:30
Ալեն Սիմոնյանը սոցկայքի իր էջում կիսվել է Աննա Հակոբյանի տեսանյութով
8715:24
«Տեղեկություն ստացա, որ պաշտոնից հեռացվել է ՊՆ Սիսիանի ՌՈ պետը». Նաիրի Հոխիկյան
8215:12
«Ի՞նչ պետք է անել, որպեսզի քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը ինֆարկտի բուն չդառնա». Աննա Հակոբյան (տեսանյութ)
9614:30
Պերուում քաղաքապետի ընտրությունների հաղթողին որոշել են մետաղադրամ նետելու միջոցով
19413:55
«Վիրահատությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից». Արման Մուսինյան
9812:12
«Նման մահերի պատասխանատուները տվյալ պահին երկիրը կառավարողներն են». Լևոն Գալստյան
10211:42
«Ռեժիմն այս մարդուն 20 օր առաջ բանտարկեց բացառապես քաղաքական պատճառով». Ռուբեն Մելիքյան
9911:36