Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Այս արձանագրությունն ապացույց է քրեական պատասխանատվության ենթարկելու համար»․ Հովհաննես Խուդոյան

«Այս արձանագրությունն ապացույց է քրեական պատասխանատվության ենթարկելու համար»․ Հովհաննես Խուդոյան
111
Այսօր, 19:48

«Նման ելքը սպասելի էր»,- այս մասին այսօր Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակիցների գործով նախնական դատալսումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմանը՝ մերժել հանրային 5 դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը։

«Բայց պաշտպանության կողմը կարողացավ ևս մեկ անգամ ներկայացնել, որ այն, ինչ հանրության աչքերում ակնհայտ կեղծիք է, մարդիկ (հանրային մեղադրողները-խմբ․) շարունակում են պնդել, որ այդտեղ ոչ մի կեղծված բան չկա։ Մի կողմից՝ վերահաստատում են, որ իրենք չեն եկել արդարություն որոնելու, այլ եկել են կեղծիքով գործ առաջ տանելու, մյուս կողմից՝ այս դատական նիստի արձանագրությունը շատ հարմար ապացույց է հետագայում այս անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծեց Խուդոյանը: