Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Քաղաքացիները կընտրեն քաղաքապետեր 64 քաղաքներում և քաղաքային խորհուրդների (սակրեբուլո) ավելի քան 2000 անդամի:
Քվեարկությունն անցկացվում է խառը համակարգով. քաղաքապետերը կընտրվեն առաջին փուլում, եթե ստանան ձայների 50%-ից ավելին: Կուսակցությունների համար սակրեբուլոներ մուտք գործելու համար սահմանվել է 4% շեմ:
Ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն՝ առաջադրված ավելի քան 7000 թեկնածուով: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները 27 համայնքներում մրցակից չունեն, իսկ ևս 25-ում՝ միայն մեկ մրցակից: Թբիլիսիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու:
Ընդդիմադիր ութ առաջատար ուժեր հրաժարվել են մասնակցել ընտրություններին՝ հրաժարվելով ճանաչել իշխանությունների լեգիտիմությունը 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Նրանց առաջնորդները բանտում են:

«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
73Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
87Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
85Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
74Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
85Երեկ, 21:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
71Երեկ, 21:42
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
75Երեկ, 21:36
«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
78Երեկ, 20:30