Կիրակի, 05 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Առաջադրված մեղադրանքն աղերս չունի ո՛չ իրականության, ո՛չ իրավաբանության հետ»․ Գայանե Պապոյան

«Առաջադրված մեղադրանքն աղերս չունի ո՛չ իրականության, ո՛չ իրավաբանության հետ»․ Գայանե Պապոյան
121
Երեկ, 23:12

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան գրառումը. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ լրատվամիջոցներով լայնորեն տարածում է ստացել փաստաբան Արմինե Հարությունյանի կալանավորման լուրը, ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջադրված մեղադրանքն աղերս չունի ո՛չ օբյեկտիվ իրականության հետ, ո՛չ իրավաբանության հետ։
Ըստ նշվածի՝ իբրև Ա.Հ-ը օժանդակել է դատավորի կողմից կաշառք ստանալուն, մինչդեռ դատավորի նկատմամբ որևէ վարույթ և/կամ մեղադրանք առկա չէ, հետևաբար չի կարող խոսք գնալ կաշառք «ստանալու» և առավել ևս կաշառք ստացողին «օժանդակելու» մասին։
ԿԱՐևՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ
Վստահաբար հայտնում եմ, որ որպես «կաշառք» ներկայացվող գումարը եղել է փաստաբանական ծառայության մատուցման գումար։ Ի դեպ, տվյալ գործով ստացված ծ/մ գումարի հարկերն էլ վաղուց եղել են վճարված։
Առկա չէ գեթ մեկ ապացույց դատավորի և փաստաբանի կոնտակտի և նման բնույթի խոսակցության մասին։ Առկա չէ գեթ մեկ ապացույց փաստաբանի և վստահորդի միջև նման խոսակցություն տեղի ունեցած լինելու մասին։ Հավանաբար Արմինե Հարությունյանը խանգարում էր ոմանց՝ նկատի ունենալով իր կողմից վարվող խիստ կարևոր քաղաքացիական գործերով (այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով) գրանցած հաջողությունները։
Չի կարելի սին ու կեղծ մեղադրանքներով խաղալ մարդկանց անվան ու ճակատագրերի հետ։
Սա մի իրավիճակ է, որ որևէ կերպ չի կարող հաստատվել առաջադրված մեղադրանքը, քանի որ օբյեկտիվ իրականության մեջ որևէ դատավորի կաշառք չի տրվել»։

Աղբյուրը`   Գայանե Պապոյան